Տպագրության է ներկայացվել «Հայ եկեղեցու կալվածքներն Օսմանյան կայսրությունում» գիրքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արխիվը տպագրության է ներկայացրել «Հայ եկեղեցու կալվածքներն Օսմանյան կայսրությունում» գիրքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով՝ գրքում տեղ են գտել շատ կարևոր փաստաթղթեր:

«Դրանք բնագիր փաստաթղթեր են, թուրքական` մուրհակներ օսմաներեն գրված և կնքված: Մանրամասն ներկայացվում է, թե որ եկեղեցին ինչ կալվածք ունի: Դա կարող է լինել շենք-շինություն, խանութ, հողատարածք, դպրոց և այլն: Այդ ամենի վերաբերյալ բնագիր փաստաթղթերը մեզ մոտ են պահվում»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

Նա նշեց, որ գրքում տեղ գտած փաստաթղթերը պահվում են Ազգային արխիվում, մասնագետները երկար ժամանակ դրանք ուսումնասիրում են: Գիրքը գտնվում է տպարանում և լույս կտեսնի առաջիկայում:

Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ իրենք կազմում են նաև շտեմարան 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայ ընտանիքների ունեցվածքի մասին: Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ իրենց մոտ պահվում են ընդամենը 300 հազար մարդու ունեցվածքի մասին տեղեկություններ, սակայն հասկանալի է, որ այդ տվյալներն ավելի շատ են:

Հայերեն English Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել