Հայաստանի թենիսի թիմը կմասնակցի Fed Cup-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի կանանց հավաքականը կմասնակցի Fed Cup-ի հերթական խաղարկությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կանանց հավաքականը մոլդովական Քիշնև քաղաքում կայանալիք եվրոաֆրիկյան գոտում ընդգրկված է A խմբում և ուժերը կչափի Հունաստանի և Մալթայի թիմերի հետ: Հայաստանի հավաքականի կազմում են Գաբրիելա Հակոբյանը, Մարիա Դավթյանը և Աննա Մովսիսյանը:
Մրցաշարը կկայանա հունիսի 13-17-ը: