Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլում հայազգի թեկնածուներն առաջատար դիրքեր են գրավում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում վստահ հաղթանակ է տանում երկրի Նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! շարժումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրությունների արդյունքները բավականին դրական են եղել նաև հայազգի և հայկական խնդիրներին սատարող թեկնածուների համար, որոնք հիմնականում առաջադրվել էին En Marche! («Առաջ, Հանրապետություն») շարժման և ավանդական աջերի՝ Հանրապետականների կողմից:

Մարսելի Բուշ դու Ռոն համայնքի առաջին ընտրատարածքում առաջատարը Պասկալ Շամասյանն է (En Marche!)` ձայների 29.43 տոկոսով, իսկ երկրորդը Վալերի Բուայեն (Հանրապետական)՝ 24,68 տոկոսով: Ռոնի 13-րդ ընտրատարածքում առաջատարներն են Դանիել Կազարյանը (En Marche!)՝ 33,99 տոկոս և Ֆիլիպ Մյոնիեն (Հանրապետական)՝ 20,81 տոկոս: Օր-է-Լուարի առաջին ընտրատարածքում առաջատարներն են Գիյոմ Կասպարյանը (En Marche!)` ձայների 37.12 տոկոսով, իսկ երկրորդը Ֆրանկ Մասսելուսը (Հանրապետական)՝ 22,15 տոկոսով: Օ-դը-Սենի 7-րդ ընտրատարածքում առավել շատ ձայներ են ստացել Ժակ Մարիլոսյանը En Marche!-ից՝ 48.48 տոկոս, և Էրիկ Բերտոադի Հանրապետականներից՝ 27.91 տոկոս:

Տարբեր ընտրատարածքներում առաջատար դիրքեր են գրավում հայկական խնդիրներին մշտապես աջակցող այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք են Գի Տեսիեն, Միշել Լամբերը, Ֆրանսուա Պուպոնին, Ժան-Լյուկ Կարվունասը, Ֆրանսուա Ռոշբլուանը և ուրիշներ:

Ընտրությունների ընդհանուր արդյունքներով՝ En Marche!-ը հավաքում է ձայների 28,21 տոկոսը: Երկրորդ տեղում է «Հանրապետականների» աջ կենտրոնամետ պլատֆորմը՝ 15,77 տոկոս արդյունքով: Մարին լը Պենի «Ազգային ճակատը» ստանում է ձայների 13,2 տոկոսը: Մակրոնի կուսակցության դաշնակիցը՝ «Դեմոկրատական շարժումը», հավաքում է ձայների 4,11 տոկոսը: Երկու կուսակցությունները միասին կարող են 390-430 տեղ ստանալ խորհրդարանում: Ընդամենը Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատն, ունի 577 տեղ:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ