Հասարակական

ՀՀ ԱԻՆ-ում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառվածության խնդիրները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ-ում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառվածության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 10-ին ընդունել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց, որպես առավել խոցելի խմբի, պաշտպանվածության, նրանց սոցիալական իրավունքների և սոցիալական ներառվածության հիմնախնդիրները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հյուրերը ներկայացրել են Եվրամիության ֆինանսավորմամբ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» գործընկեր կազմակերպության հետ համատեղ իրականացվող գրանտային ծրագիրը, որը միտված է լինելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքի և սոցիալական ներառվածության ուսումնասիրությանն ու դրա արդյունքում հետագա կատարելագործմանն ու հնարավորինս համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է աղետների ռիսկի նվազեցման կառավարության ծրագրում նախարարության կողմից առաջարկվող միջոցառումները, որոնք միտված կլինեն խոցելի խավի, այդ թվում և հաշմանդամություն ունեցող անձանց, կարիքների ուսումնասիրությանը, խոցելիության նվազեցմանը և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառվածության և հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական իրավունքների մասին հանրային իրազեկման գործընթացները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում