Քաղաքականություն

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 22 պատգամավոր:

Ծրագրով առաջարկվում է մասնավորեցնել 47 պետական կազմակերպություն, որոնցից 23-ը ներառված են եղել դեռևս 2006-2007թթ-ի մասնավորեցման ծրագրում: Առաջարկվող ծրագրով կմասնավորեցվեն «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն, Տաշիրի կինոցանցի գույքը, «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ն, «Հրազդան» մարզահամալիր ՓԲԸ-ն,«Բյուրեղ» հանքային ջրերի գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, Ստեփանավանի օդանավակայանը, առողջապական մի շարք կազմակերպություններ և այլն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում