Սփյուռք

Չինաստանի կրոնական հարցերով բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

1 րոպեի ընթերցում

Չինաստանի կրոնական հարցերով բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կրոնական գործերով պետական վարչության տնօրեն Վան Ցզոանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Այցի շրջանակում նա հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Պատրիարքը Վան Ցզոանին է ներկայացրել հայոց եկեղեցու հակիրճ պատմությունը, ապա պատասխանել հյուրերի հարցերին:

Ցզոանին ուղեկցել են Իսրայելի արտաքին գործերի նախարարության կրոնական գործերի վարչության պետ Շարոն Ռեգևը, ինչպես նաև պատվիրակության այլ անդամներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում