Բորիս Օտարովի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացում Լատվիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լատվիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի հայ համայնքի, Լատվիայի համալսարանի գիտական գրադարանի կազմակերպմամբ hունիսի 2-ին տեղի է ունեցել հայազգի նկարիչ Բորիս Օտարովի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությունը՝ վերջինիս հարյուրամյա տարելիցի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ցուցադրվել են արվեստագետի ավելի քան 20 ստեղծագործություններ, որոնք Լատվիայի համալսարանի գիտական գրադարանում ներկայացված են լինելու մեկ ամիս:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել Լատվիայի հասարակական-գիտական ոլորտի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք:

Ցուցահանդեսի բացման արարողության մասնակիցներին ուղղված իր ուղերձում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ տաղանդավոր նկարչի ոչ ավանդական ստեղծագործական մոտեցումներն արժեքավոր ներդրում ունեն հայկական հարուստ մշակույթի մեջ։

Իրենց խոսքում նկարչի կյանքին ու գործունեությանն անդրադարձել են նրա այրի Լիդիա Օտարովան, հայ համայնքի ներկայացուցիչ Ալեքսանդր Գերոնյանը:

Լատվիայի համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Վենտա Կոցերեն ներկայացրել է արվեստագետի ցուցադրված ստեղծագործությունները՝ միաժամանակ կարևորելով նմանատիպ միջոցառումների հաճախակի իրականացումը:

Տեղեկանք.Բորիս Օտարովը (1916-1991) ծնվել է Թբիլիսիում: 1932թ. նկարիչն ընդունվել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, 1941թ. ավարտել է համալսարանը և կամավոր մեկնել ռազմաճակատ: Պատերազմի ժամանակ Օտարովը ծանր վիրավորվել է: Պատերազմի ավարտից հետո Օտարովը հրաժարվել է իր մասնագիտությունից և լիովին տրվել նկարչությանը: Օտարովը հրապուրված է եղել հայկական միջնադարյան ճարտարապետությամբ, և իր աշխատանքներում հաճախ են արտացոլվել հայկական մոտիվները: Արվեստագետի ստեղծագործություններում առանձնանում է «Հայաստանի լեռներում» ստեղծագործությունը:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում