Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը պատասխանել է ադրբեջանական հերթական ստին

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ - ԱՐՑԱԽՊՐԵՍ:Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակում տեղյակ չեն, թե որտեղից է Ադրբեջանի՝ Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Հիջրան Հուսեյնովան հայտարարել, թե իբրև 27 ադրբեջանցի երեխաներ դեռևս գտնվում են գերության մեջ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ իրենք չեն տիրապետում նման տեղեկության: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակն ընդհանրապես ադրբեջանցի երեխաների գերության մասին տեղեկությունների չի տիրապետում»,- ասել է Է. Մուսայելյանը:

Հիջրան Հուսեյնովան սույն հայտարարությունն արել է հունիսի 1-ին Ադրբեջանում կայացած ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ իր ունեցած ելույթում։

Հայերեն English Русский