Սպորտ

Նովակ Ջոկովիչը դժվարին հաղթանակ տոնեց և դուրս եկավ «Ռոլան Գարոս »-ի 4-րդ փուլ

1 րոպեի ընթերցում

Նովակ Ջոկովիչը դժվարին հաղթանակ տոնեց և դուրս եկավ «Ռոլան Գարոս »-ի 4-րդ փուլ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Ֆրանսիայի բաց առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռոլան Գարոս»-ի երրորդ փուլում Ջոկովիչը մրցում էր Արգենտինան ներկայացնող Դիեգո Շվարցմանի հետ: 3 ժամ 18 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը դժվարին հաղթանակ տոնեց 7:5, 3:6, 6:3, 1:6, 1:6 հաշվով: Հաջորդ փուլի ուղեգիր էր նվաճել նաև իսպանացի Ռաֆայել Նադալը, ով առանց մեծ դժվարության հետագա պայքարից դուրս թողեց Նիկոլոզ Բասիլաշվիլիին:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում