Էմիր Կուստուրիցան ավտովթարի Է ենթարկվել Սերբիայում
1 րոպեի ընթերցում
![Էմիր Կուստուրիցան ավտովթարի Է ենթարկվել Սերբիայում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/893305.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան ավտովթարի Է ենթարկվել Սերբիայի մայրաքաղաքից Չաչակ քաղաք ձգվող ճանապարհին, որը 140 կիլոմետր Է հեռու Բելգրադից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Blic շվեյցարական տաբլոիդի սերբական տարբերակը: Ըստ նրա տեղեկատվության՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան, որում գտնվում Էր ռեժիսորը, դուրս Է ընկել ճանապարհից: Կուստուրիցային, ինչպես նաեւ մեքենայի վարորդին ցուցաբերվել Է առաջին բուժօգնությունը, ինչից հետո երկուսին Էլ տեղափոխել են հիվանդանոց:
Էմիր Կուստուրիցան սերբ կինոռեժիսոր Է, որի գործերն արժանացել են Կաննի կինոփառատոնի «Ոսե արմավենու ճյուղին», Բեռլինի փառատոնի «Արծաթե արջին», Վենետիկի կինոստուգատեսի «Արծաթե առյուծին»: Նա նաեւ The No Smoking Orchestra խմբի կիթառահարն Է, խումբ, որը տասից ավելի սկավառակներ Է թողարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: