Քաղաքականություն

Ղազախստանում ՀՀ դեսպանը հուսով է՝ Աստանա-Երեւան  չվերթները մշտական բնույթ կունենան

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում ՀՀ դեսպանը հուսով է՝ Աստանա-Երեւան  չվերթները մշտական բնույթ կունենան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դեսպանությունը վերջին հինգ տարում գործուն քայլեր է ձեռնարկել Աստանա-Երեւան ուղիղ չվերթի գաղափարը կյանքի կոչելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը: «Ես հույս ունեմ, որ չվերթը մշտական բնույթ կունենա»,-ասաց նա:

Դեսպան Սահակյանը հրավիրեց ղազախստանցիներին այցելել Հայաստան և ծանոթանալ երկրի զբոսաշրջային հնարավորություններին:

Մայիսի 31-ին կայացավ «ՍԿԱՏ» ավիաընկերության առաջին ուղիղ չվերթը դեպի Երեւան: Երկու երկրների մայրաքաղաքների միջև հաստատվող ուղիղ չվերթը դրական ներգործություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա` հատկապես զբոսաշրջության, փոխայցելությունների, առևտրատնտեսական կապերի զարգացման առումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում