ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մայիսի 30-ին հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ։

Հանդիպման ընթացքում Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը շնորհակալություն է հայտնել Վիգեն Սարգսյանին՝ Կիպրոսի հոգևոր կենտրոն այցելելու համար, ջերմությամբ խոսել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, եկեղեցիների ընդհանրությունների, համամարդկային միևնույն արժեքներին հավատարմության մասին։ Նա առանձնահատուկ շեշտադրել է նաև Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը հայ-կիպրական անխախտ բարեկամության պահպանման գործում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ ընդգծել է քրիստոնեական եկեղեցիների միջև երկխոսության զարգացման անհրաժեշտությունը, կարևորելով ժամանակակից մարտահրավերներին նաև ազգային ինքնության, մշակութային ու հոգևոր արժեքների պահպանման միջոցով դիմակայելու անհրաժեշտությունը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է եկեղեցու պատմականորեն բացառիկ դերը հայ ժողովրդի համար, որը, պետականության բացակայության պայմաններում ինքն է ստանձնել այդ պատասխանատվությունը։

Վիգեն Սարգսյանը Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդին ներկայացրել է նաև Հայ Առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերը բանակաշինության գործում՝ ի դեմս հոգևոր ծառայության, որ իրականացնում են գնդերեցները զինված ուժերում։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու եկեղեցիների միջև ձևավորված ամուր կապերը նպաստում են նաև միջպետական կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների խորացմանը։

Հայերեն العربية English

OpenAI-ի և Anthropic-ի գործադիր տնօրենները կանչվել են Ավստրալիայի Սենատ ԱԲ թեմայով լսումների

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը