Հասարակական

Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Կիպրոսի անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին

1 րոպեի ընթերցում

Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Կիպրոսի անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակում մայիսի 30-ին ծաղկեպսակ է դրել Նիկոսիայի կենտրոնական բանտի տարածքում գտնվող «Ֆիլակիզմենա մնիմատա» հուշարձանին։

Հուշարձանը նվիրված է 1955-1959 թվականներին Կիպրոսում ծավալված ազգային-ազատագրական պայքարի ընթացքում կղզու բրիտանական ղեկավարության կողմից մահապատժի դատապարտված կիպրացի հերոսներին, որոնք հուղարկավորված են բանտի տարածքում։ Վիգեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի անկախության համար նահատակված մարտիկների հիշատակին և գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել նաև Նիկոսիայի զինվորական պանթեոնում տեղադրված հուշարձանին, որը նվիրված է 1974 թվականին թուրքական բանակի կողմից Կիպրոս իրականացրած ներխուժմանը հաջորդած մարտական գործողությունների ընթացքում զոհված կիպրացի զինվորականների հիշատակին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում