Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ Յասմինա Աղագուլյանը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 22-ին Բուդապեշտում գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության գեղարվեստական մարմնամարզության հավաքականի անդամ Յասմինա Աղագուլյանը գրավել է 23-րդ տեղը՝ այսպիսով իրավունք ձեռք բերելով մասնակցել նաև հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությանը, որտեղ նա կարող է պայքարել Տոկիո-2020 ամառային օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Հայերեն Русский