Ցուկերբերգը գիտական աստիճան Է ստացել Հարվարդից հեռանալուց 12 տարի անց
1 րոպեի ընթերցում
![Ցուկերբերգը գիտական աստիճան Է ստացել Հարվարդից հեռանալուց 12 տարի անց](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/05/892397.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Հարվարդում գիտական աստիճան Է ստացել այն բանից 12 տարի անց, ինչ թողել Է համալսարանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ինքն Է գրել Facebook-ի իր Էջում:
«Մայրի՛կ, ես քեզ ասում Էի չԷ, որ կվերադառնամ եւ աստիճան կստանամ»,- գրել Է Ցուկերբերգը Facebook-ում: Ցուկերբերգը դարձել Է իրավունքի դոկտոր:
Ապագա միլիարդատերը Հարվարդում սովորել Է 2002 թվականից: 2004 թվականին նա դարձել Է Facebook սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը, իսկ հաջորդ տարի թողել Է համալսարանը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ընկերության զարգացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: