«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի մասնակիցները ժամանեցին Գյումրի

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի մասնակիցներն ու հյուրերը մայիսի 25-ի երեկոյան ժամանեցին Գյումրի: Նպատակ ունենալով հյուրերին ցույց տալ Հայաստանի պատմական ու ճարտարապետական քաղաքներից մեկը՝ Գյումրին, մրցույթի կազմակերպիչները մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողությունը ]ծրագրել էին «Շիրակ» օդանավակայանում: Թեև ուշ ժամի պատճառով աղջիկներին չհաջողվեց տեսնել Գյումրին իր ողջ գեղեցկությամբ, սակայն ջերմ ընդունելությունն արդեն իսկ պատճառ էր, որ կրկին ցանկություն հայտնեն Գյումրի գալու ու քաղաքի հարուստ մշակութային ժառանգությունը տեսնելու:

ԱՊՀ-ի և նախկին ԽՍՀՄ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Մերձբալթյան երկրներ) 25 գեղեցկուհիները 15 օր Հայաստանում կանցկացնեն՝ «Միսս ԱՊՀ — 2017» գեղեցկության միջազգային առաջին մրցույթին մասնակցելու համար։ Հունիսի 6-ին Երևանի «Փարավոն» ժամանցի համալիրում կկայանա միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը:

«Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակիչին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 18-25 տարեկան 25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։ «Միսս ԱՊՀ միջազգային մրցույթը Հայաստանում է անցկացվելու ոչ միայն այս տարի, այլև հետագա տարիներին ևս: Ըստ ունեցած մեր պայմանագրի՝ մրցույթի եզրափակիչը միշտ լինելու է Հայաստանում՝ իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներից հետո»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Միսս ԱՊՀ» մրցույթի հիմնադիր և կազմակերպիչ Նաիրի Մնացականյանը։

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը նոր մասշտաբային ծրագիր է, որը կազմակերպել են երեք բրենդային կազմակերպություններ՝ «Թոփ մոդել Ռոսսիի» և «Ռոսսիյսկայա կրասավիցա» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնը (Մոսկվա), «Նաիրի թրավել» տուրիստական գործակալությունը (Երևան) և «Կրեատոր Անապա-Փարիզ» պրոդյուսերական կենտրոնը: Միջոցառման աջակիցների թվում են ԱՊՀ միջպետական կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը:

«Միսս ԱՊՀ 2017»-ի եզրափակիչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետներ. երեքը` Հայաստանից, չորսը՝ Ռուսաստանից և չորսը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից