Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը մայիսի 23-ին ընդունել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ռուսաստանից աշխատանքային քննարկումների նպատակով Հայաստան են ժամանել ինչպես «Ռոսկոսմոս»-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ոլորտի այլ ընկերությունների ղեկավարներ:

Աշխատանքային քննարկումներին հայկական կողմից մասնակցում են Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի, Բյուրականի աստղադիտարանի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ:

Վահան Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի օրերին արդյունավետ քննարկումներ կլինեն, որոնք կտան շոշափելի արդյունքներ:

Քանի որ պատվիրակությունը բավական մեծաթիվ է, օրակարգն էլ՝ հագեցած, որոշում է կայացվել բաժանվել աշխատանքային 3 խմբերի։ Նրանց աշխատանքը նախարարության կողմից կհամակարգի նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը: Աշխատանքային խմբերը կքննարկեն ռուսական «ԳԼՈՆԱՍՍ» նավիգացիոն համակարգի ներդրմանն առնչվող հարցեր:

Պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ» -ի կայանն արդեն պահեստում է, և սպասում են համաձայնագրի վավերացմանը:

Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչների մասնակցությամբ կողմերը կբանակցեն աստղադիտարանի և «Ռոսկոսմոս»-ի միջև հետագա շարունակական աշխատանքների շուրջ:

Օրակարգում են նաև հայ-ռուսական փոքր արբանյակին, «Ռոսկոսմոս»-ի հետ կրթական համագործակցությանը, Հայաստանի տիեզերական մոնիտորինգի կենտրոնի մոդերնիզացմանն առնչվող հարցեր:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն