Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի «Արմենպրես. Պատմություն» նախագիծը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի մեկնարկի մասին։

«Արմենպրես. Պատմություն» նախագծի նպատակն է թվայնացնել Գործակալության բնույթով եզակի ֆոտոարխիվի մոտ 10,000 լուսանկարներ և Արմենպրես լրատվական գործակալության «Արմենպրես. Պատմություն» կայքի ստեղծումը։

«Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվել է 1918թ.), Արմենպրեսը լուսաբանել է մեր երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարևորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beeline-ն է։ Թվայնացման աշխատանքները կիրականացվեն Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։

«Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման հարյուրամյակին ընդառաջ մի լուրջ նախագծի մեկնարկ է տրվում: Մեր գործընկերների աջակցությամբ գործակալության ֆոտոպահոցի լավագույն լուսանկարներից շատերը հասանելի կլինեն մեր հանրությանը: Արմենպրեսը պատմականորեն եղել և այսօր էլ մնում է հայկական լուսանկարչական դպրոցի դարբնոցներից մեկը և այս նախագիծը, պատկերավոր ասած, ֆոտոարվեստի և ֆոտոլրագրության յուրատեսակ «ազգային պատկերասրահ է», -ասաց«Արմենպրես»լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

Նրա խոսքով՝ սա պարզապես թվայնացում չէ, այս աշխատանքով փորձ է արվում ստեղծել ֆոտոթվայնացման յուրատեսակ դպրոց: «Հայաստանի ֆոտոպատմության ստեղծումը չափազանց կարևոր է: Սա չենք համարում միայն «Արմենպրես»-ի, հիմնադրամի և «Բիլայն»-ի նախագիծը: Այն ապագային միտված նախագիծ է: Ապագային նայելով` փորձում ենք հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է ստեղծել համահայկական լուսանկարչական արվեստի պատկերասրահը: Մեր ժողովուրդը կարող է հպարտանալ իր լուսանկարների պատմությամբ»,-ասաց Արամ Անանյանը:

Նա նշեց, որ արխիվի թվայնացումը հնարավորություն կտա նաև անցկացնել օն-լայն ցուցադրություններ: Նախագիծը լավ հնարավորություն է տալիս արվեստը և գեղեցիկը փոխանցել հաջորդ սերունդներին:

«Beeline-ն մշտապես իրականացնում է նախագծեր ուղղված հայկական թվային բովանդակության զարգացմանը և տարածմանը: Համոզված ենք, որ «Արմենպրես. Պատմություն» նախագիծն իր լուրջ ներդրումը կբերի հայկական թվային բովանդակության հարստացմանը և չափազանց հետաքրքիր կլինի հանրության համար: Ուրախ եմ, որ մեր աջակցության շնորհիվ մարդկանց հասանելի կլինի թվայնացած ֆոտոարխիվը, իսկ մենք թվային տեխնոլոգիաների օգնությամբ կփորձենք դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը», -նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Սկսում ենք անչափ կարևոր և պատասխանատու մի նախագիծ, որը հետաքրքրական է և տեխնոլոգիական, և բովանդակային մասով։ Շնորհակալ ենք Beeline-ին՝ նախագծին աջակցելու համար։ Պատրաստ ենք թվայնացման աշխատանքներն իրականացնել բարձր որակով՝ լավագույն տեխնիկական սարքավորումների և մասնագետների միջոցով»,- նշում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը։

Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը նախագիծն իրականացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային և հարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

Հայերեն English Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ