Մշակույթ

Հանրահայտ երաժիշտ Ավիշայ Քոենը ելույթ կունենա հայ երաժշտասերների առաջ

2 րոպեի ընթերցում

Հանրահայտ երաժիշտ Ավիշայ Քոենը ելույթ կունենա հայ երաժշտասերների առաջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելցի ջազ-կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենն իր եռյակի հետ առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանում: Համերգը տեղի կունենա մայիսի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ելույթ կունենան երաժիշտներ Իտամար Դոարինը (հարվածային գործիքներ) և Օմրի Մոռը (դաշնամուր):

Համերգն իրականանում է Prime Production-ի և Արդշինբանկի նախաձեռնությամբ: Աջակիցներն են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսությունը, Ջազի հայկական ասոցիացիան և «Մուրան» ընկերությունը:

Ավիշայ Քոենը ծնվել է 1970 թվականին Երուսաղեմում: Վաղ տարիքից դաշնամուր է նվագել: Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ նա սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում աշխատում է բանվոր շինարարական հրապարակում, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտարվեստում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ: 2003 թվականից զբաղվել է սոլո կարիերայով: «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում