Մշակույթ

Շվարցենեգերը հավաստել Է մասնակցությունը «Տերմինատորի» վեցերորդ մասին նկարահանումներին

2 րոպեի ընթերցում

Շվարցենեգերը հավաստել Է մասնակցությունը «Տերմինատորի» վեցերորդ մասին նկարահանումներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտնել Է, որ կվերադառնա Տերմինատորի դերին համանուն ֆիլմի վեցերորդ մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 21-ին այս մասին նա հայտարարել Է Կաննի կինոփառատոնում:

The Mirror-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը պարզաբանել Է, որ վերջերս հանդիպել Է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ, որպեսզի քննարկի կուլտային բլոկբաստերի շարունակությունը: «Ֆիլմը վերադառնում Է: Այն շարժվում Է առաջ: Քեմերոնը մի շարք լավ գաղափարներ ունի, թե ինչպես շարունակել կինոպատումը: Եվ ես կլինեմ այնտեղ»,- հայտարարել Է 69-ամյա դերասանը:

Սերիայի հինգերորդ մասը՝ Ալան Թեյլորի «Տերմինատոր. Գենեզիսը», Էկրաններ Է բարձրացել 2015 թվականի ամռանը եւ 440 միլիոն դոլար հավաքել ամբողջ աշխարհում: Ֆիլմը, որտեղ Առնոլդ Շվարցենեգերը վերադարձել Է T-800 մարդասպան-ռոբոտի դերին, միանշանակ չի ընդունվել մամուլի եւ հանդիսականների կողմից:

«Տերմինատոր» կինոպատումը պատմում Է արհեստական ինտելեկտի կողմից կառավարվող «Սքայնեթ» գերհամակարգիչների ցանցի եւ դրա կողմից ստրկացված մարկության մնացորդների պատերազմի մասին: Սերիայի ժապավենները կինովարձույթում հավաքել են ավելի քան 1,4 միլիարդ դոլար: Առաջին մասը Ջեյմս Քեմերոնը նկարահանել Է 1984 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում