Սպորտ

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կիրիշի քաղաքում տեղի ունեցան «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջին տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց Արամ Հակոբյանը, նրա մրցակիցն էր Կիրիլ Շյոտկինը: Մրցաշարում մեր մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, հաշտություն կնքեց Սերգեյ Լոբանովի հետ:

Մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ տոնեցին նաև Կիրիլ Շուբինը, Նիկոլոզի Կաչարավանև Լամպրոս Գյանոուլակիսը:

Կայանալիք 2-րդ տուրում Արամ Հակոբյանի մրցակիցն է Կիրիլ Շևչենկոն, իսկ Շանթ Սարգսյանն ուժերը կչափի Նիկոլոզի Կաչարավայի հետ:

«Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը հանդիսանում է Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի խաղարկության առաջին փուլը: Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 17-21-ը և 23-28-ը: Մայիսի 22-ը հանգստյան օր է: 1-10-րդ տուրերի պարտիաների մեկնարկը` Երևանի ժամանակով 16:00-ին: Վերջին տուրինը՝ Երևանի ժամանակով 11:00-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում