Life

Մայքլ Մուրը կնկարահանի «Ֆարենհեյթ 11/9» ֆիլմը Թրամփի մասին

2 րոպեի ընթերցում

Մայքլ Մուրը կնկարահանի «Ֆարենհեյթ 11/9» ֆիլմը Թրամփի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոռեժիսոր Մայքլ Մուրն աշխատում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին վավերագրական ֆիլմի վրա, որը կկոչվի «Ֆարենհեյթ 11/9»: Այս մասին գրել Է The Guardian թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինոնկարի պրոդյուսերը կլինի Հարվի Վայնշտայնը, որն արդեն եղել Է Մուրի մյուս հայտնի ֆիլմի՝ «Ֆարենհեյթ 9/11»-ի պրոդյուսերը, ֆիլմ, որը նվիրված Է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններին եւ բովանդակում Է ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտեսի քննադատությունը:

Ֆիլմի անվանումը հղում Է 2016 թվականի նոյեմբերի 9 տարեթվին, երբ հայտնի դարձան նախօրյակին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:

Փետրվարի վերջին հաղորդվել Էր, որ Մուրը մշակել Է նախագահի պաշտոնից Թրափի տապալման՝ 10 կետից բաղկացած պլան: Ռեժիսորի խոսքով՝ ներկայումս պետության ղեկավարը շատ մեծ խնդիրներ ունի Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման պատճառով, ինչպես նաեւ միգրացիոն քաղաքականության խստացման՝ հասարակական համակրանքը չվայելող հրամանագրի պատճառով:

Փետրվարի 15-ին Մուրը վերջնագիր Է ներկայացրել Թրամփին՝ նրան առաջարկելով հոժարակամ ազատել Սպիտակ տունը: Հակառակ դեպքում հանրապետականի նկատմամբ իմպիչմենտ կնախաձենվի, սպառնացել Է ռեժիսորը:

Մայքլ Մուրը վավերագրող ռեժիսոր Է, որն իր ֆիլմերում հաճախ քննադատում Է ԱՄՆ-ի ներքին եւ արտաքին քաղաքականությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում