Սպորտ

Մոսկվայի Գրան պրիիում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի Գրան պրիիում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում տեղի ունեցանՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի առաջատարների՝ Դին Լիժենի և Շահրիյար Մամեդյարովի պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև առաջատարներից կես միավորով ետ մնացող Պյոտր Սվիդլերի և Թեյմուր Ռաջաբովի պարտիայում: 5-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը և Մայքլ Ադամսը:

5-րդ տուրից հետո Դին Լիժենը և Շահրիյար Մամեդյարովը վաստակել են 3.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 3-ական միավոր վաստակած Պյոտր Սվիդլերը, Թեյմուր Ռաջաբովը,Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ալեքսանդր Գրիշչուկը բաժանում են 3-6-րդ հորիզոնականները, Պենտալա Հարիկրիշնան, Յան Նեպոմնյաշչին, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Եվգենի Տոմաշևսկին և Ջոն Լյուդվիգ Համերը վաստակել են 2.5-ական միավոր և բաժանում են 7-13-րդ հորիզոնականները, 14-16-րդ հորիզոնականներում ընթացող Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը,Հոու Յիֆանը և Սալեմ Սալեհը վաստակել են 2-ական միավոր, 17-րդ հորիզոնականը զբաղեցրած Էռնեստո Ինարկիևն իր ակտիվում ունի 1.5 միավոր, իսկ աղյուսակը եզրափակող Մայքլ Ադամսը վաստակել է 1 միավոր:

Մոսկվայի ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում