Մշակույթ

Հովհաննես Չեքիջյանը Ստամբուլում պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Չեքիջյանը Ստամբուլում  պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգևների թիվն ավելացավ ևս մեկով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` մաեստրոն, ով հրավիրված էր ծննդավայր՝ Ստամբուլ, Սուրբ Վարդանանց եկեղեցում պարգևատրվել է Մաղաքիա պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանով, որը նրան է հանձնել Պոլսի պատրիարքարանի Վարդանանց դպրաց դաս երգչախմբի նախագահ Ծ. վրդ Թաթուլ Անուշավանը:

Հովհաննես Չեքիջյանը 1961 թվականից ապրում էՀայաստանում, այդ թվականից ղեկավարում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարում է համաշխարհային դասական երաժշտություն և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայկական ժողովրդական երգեր։

Մաեստրոն ղեկավարում է նաև սիմֆոնիկ համերգներ: Հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում