Կյանքի 69-րդ տարում վախճանվել Է ամերիկացի դերասան Փաուերս Բուտը. THR
1 րոպեի ընթերցում
![Կյանքի 69-րդ տարում վախճանվել Է ամերիկացի դերասան Փաուերս Բուտը. THR](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/05/890679.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 68 տարեկան հասակում կյանքից հեռացել Է ամերիկացի դերասան, «Էմմի» մրցանակի դափնեկիր Փաուերս Բուտը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ դերասանը վախճանվել Է Լոս Անջելեսի իր տանը:
Բուտը ծնվել Է 1948 թվականին Սնայդեր քաղաքում (Տեխասի նահանգ): Նրան առավել մեծ հռչակ են բերել չարագործների դերերը, որոնք նա կատարել Է «Հանկարծահաս մահ»(Sudden Death, 1995), «Արատ»(Frailty, 2001), «Մեղքերի քաղաքը» (Sin City, 2005), եւ «Մեղքերի քաղաքը 2. Կինը, հանուն որի արժե սպանել» (Sin City: A Dame to Kill For, 2014) ֆիլմերում: Բուտի ծառայության ցուցակում են նաեւ մի շարք հեռուստատեսային աշխատանքներ. «Դեդվուդ» (Deadwood, 2004-2006), «Նեշվիլ» (Nashville, 2012-2017), «Գործակալներ «Շ.Ի.Տ.» եւ այլ սերիալներ:
1980 թվականին Բուտն «Էմմի» մրցանակի Է արժանացել «Գայանյան ողբերգություն. Ջիմ Ջոնսի պատմությունը»(Guyana Tragedy: The Story of Jim Jones, 1980) մինի-սերիալում խաղացած գլխավոր դերի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: