Life

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում հաղթեց Պորտուգալիան

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում հաղթեց Պորտուգալիան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Եվրատեսիլ 2017» երգի հեղինակավոր մրցույթում 758 միավորով հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը Amar pelos dais մեղեդային և հուզիչ երգով:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 13-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ հորիզոնականում հայտնվեց Բուլղարիան, իսկ երրորդ տեղում՝ Մոլդովան:

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը իր Fly with me երգով զբաղեցրեց 18-րդհորիզոնականը՝ վաստակելով 79 միավոր:

Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: Հայաստանը 12 միավորը շնորհեց Պորտուգալիային:

Մրցույթը հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանեցին Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը:

Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչում ելույթ ունեցավ 05 համարի ներքո՝ ներկայացնելով «Fly with me» երգը, որի երաժշտության համահեղինակներըԼևոն և Լիլիթ Նավասարդյաններն են: Նրա ելույթի ժամանակ էկրանին ցուցադրվեցին հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերներ` հետաքրքիր գունային մոտեցմամբ: Արծվիկի հետ բեմում էին երկու շվեդ պարուհիներ, ովքեր կրում էին հայկական արծաթյա զարդեր: Մեր երգչուհուն ձայնակցում էին երեք բեք վոկալիստներ: Մրցույթի վերջնական հաղթողը որոշվեց պրոֆեսիոնալ ժյուրիի և sms քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:Մրցույթն այս տարի անցկացվեց«Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո: «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին մասնակցեց 42 երկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում