Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությանը պատրաստվում են անհատապես. պարզաբանում է Գաբրիել Սարգսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱն, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնության նախապատրաստվում է անձնական մարզումներով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը: «Հավաքական թիմի հետ Ծաղկաձորում մարզումների էինք, սակայն վերջացրեցին և անձնապես ենք նախապատրաստվում Եվրոպայի առաջնությանը: Հույս ունեմ, որ հաջող ելույթ կունենամ Եվրոպայի առաջնությունում, քանի որ այն հնարավորություն է տալիս հետագայում աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար»,-ասաց Սարգսյանը:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մայիսի 29-ից հունիսի 11-ը տեղի կունենաԵվրոպայի շախմատի անհատական առաջնությանը:Մրցաշարում Հայաստանը կներկայացնի 18 շախմատիստ. Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, միջազգային վարպետներ Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը և Հովհաննես Հակոբյանը:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար