Մշակույթ

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մոսկվայում կհնչեցվի հայկական կինոերաժշտությունը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մոսկվայում կհնչեցվի հայկական կինոերաժշտությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երաժշտության մոսկովյան միջազգային կենտրոնում մայիսի 14-ին հայկական կինոերաժշտության երեկո է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Ռուսական ֆիլհարմոնիա» Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը (Симфонический оркестр Москвы "Русская филармония") կներկայացնի հայկական ֆիլմերի մեղեդիներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բանից, «Մեր մանկության տանգոն» խորագիրը կրող երեկոյի հատուկ հյուրերն են լինելու Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արա Բաբաջանյանը, Նատալյա Բեսպալովան, հայտնի այլ արվեստագետներ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում