Life

Bentley-ն կթողարկի ավտոմեքենաներ՝ հարդարված սունկերից եւ մեդուզաներից ստացված կաշվով

1 րոպեի ընթերցում

Bentley-ն կթողարկի ավտոմեքենաներ՝ հարդարված սունկերից եւ մեդուզաներից ստացված կաշվով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Bentley ավտոմոբիլային ընկերությունն սկսում Է իր ավտոմեքենաների սալոնների հարդարման համար մշակել արհեստական կաշի, որն ստեղծված կլինի պրոտեինի, սունկերի եւ մեդուզաների հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այս որոշումն ընդունվել Է վեգան գնորդների պահանջները գոհացնելու համար, գրում Է Auto Express-ը՝ վկայակոչելով դիզայնի գծով Bentley-ի տնօրեն Շտեֆան Զիլաֆին:

«Դուք չեք կարող վեգան հաճախորդին վաճառել Bentley-ն, որի հարդարման համար կենդանիների մինչեւ 20 կաշի Է օգտագործվում: Մենք Կալիֆոռնիայում խոսել ենք նման սպառողների հետ եւ լսել, թե նրանք ինչ կցանկանային մեր ավտոմոբիլներից»,- պատմել Է Զիլաֆը:

«Շուտով մենք կներկայացնենք Bentley՝ վեգանների համար հարդարմամբ: Սենսացիա պերճանքի աշխարհում. կաշի պրոտեինների, սունկերի կեղեւի եւ մեդուզաների մզվածքի հիման վրա»,- ճշտել Է ընկերության կառավարիչը:

Ավելի վաղ վեգանների համար Model X քրոսովերը, որտեղ սալոնի հարդարման նյութերը լիովին պատրաստված են սինթետիկ, այլ ոչ թե կենդանական ծագման նյութերից, արդեն պատրաստել Է Կալիֆոռնիայի Tesla ընկերությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում