Մխիթարյանը ազգային թիմի առաջին ֆուտբոլիստն է, ով կարող է մասնակցել եվրոպական ակումբային մրցաշարերից որևէ մեկի եզրափակիչին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ազգային թիմի առաջին ֆուտբոլիստն է, ով կխաղա Եվրոպայի լիգայի եզրափակիչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի առաջին ֆուտբոլիստն է, ով կարող է մասնակցել եվրոպական ակումբային մրցաշարերից որևէ մեկի եզրափակիչին:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց «Սելթա»-ի հետ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: «Օլդ Տրաֆորդ»-ում կայացած խաղում «կարմիր սատանաները» ոչ-ոքի՝ 1:1 խաղացին «Սելթա»-ի հետ: Առաջին կեսի 17-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին առաջ մղեց Ֆելաինին: Խաղակեսի ավարտին «Սելթա»-ին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: «Կարմիր սատանաների» դարպասը գրավեց Ռոնկալյան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին: Երկու խաղերի 2:1 ընդհանուր հաշվով «կարմիր սատանաները» եզրափակիչում են: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմում:

Հայերեն Русский

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

Հինգ տարում ՄԿՈՒ համակարգ ընդունվածների թիվն աճել է շուրջ 45 տոկոսով. Սվաջյան

Եթովպիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Բուլղարացի վարորդը հաջողությամբ հաղթահարել է 300 կմ թեստը և բավարարել F1 վարորդական իրավունքի պահանջները․ BTA

Օգոստոսի 28-ի միջոցառումների անոնս

ԱՄՆ-ն ներկայում Իրանի հետ չի բանակցում. Սպիտակ տուն

Սուրեն Պապիկյանը բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Վիլեն Գաբրիելյանն առաջարկում է ստեղծել անվտանգային ոլորտի փորձագիտական հարթակ՝ ներգրավելով Հայաստանի և սփյուռքի փորձագետներին

Վատիկանի բարձրաստիճան դիվանագետը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է անցկացրել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-27/08/26