Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «կարմիր սատանաների»` Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս գալուն:

«Ստոկհոլմ մենք գալիս ենք: Թիմային հրաշալի հաջողություն: Եվս մեկ մարտ Եվրոպայի գավաթի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց «Սելթա»-ի հետ և դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: «Օլդ Տրաֆորդ»-ում կայացած խաղում «կարմիր սատանաները» ոչ-ոքի՝ 1:1 խաղացին «Սելթա»-ի հետ: Առաջին կեսի 17-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին առաջ մղեց Ֆելաինին: Խաղակեսի վերջում «Սելթա»-ին հաջողվեց հավասարեցնել հաշվի տարբերությունը: «Կարմիր սատանաների» դարպասը գրավեց Ռոնկալյան: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին: Երկու խաղերի 2:1 ընդհանուր հաշվով «կարմիր սատանաները» եզրափակիչում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում