Հասարակական

«Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացրել է Ադրբեջանի կողմից գնդակոծության բացառիկ կադրերը

1 րոպեի ընթերցում

  «Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացրել է Ադրբեջանի կողմից գնդակոծության բացառիկ կադրերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ» հեռուստաընկերությունը ներկայացրել է մայիսի 10-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում նկարահանող խմբի ուղղությամբ Ադրբեջանի կողմից գնդակոծության բացառիկ կադրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` չնայած թշնամու կրակահերթի արդյունքում ստացած վիրավորմանը, «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը շարունակել է նկարահանումը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Օպերատորին վիրահատել են: Նրա վիճակն այժմ կայուն է եւ հնարավոր է տեղափոխվի Երևան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում