Ձախ Հարութի մենահամերգին կհնչեն նրա հին և նոր երգերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը` սիրված երգիչ Ձախ Հարութը, ժամանել է Երևան: Նա մայիսի 20-ին մենահամերգով հանդես կգա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգչի հետ ելույթ կունենան հանրապետության լավագույն երաժիշտները:

Համերգի ընթացքում Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու նրա հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ: Սպասվում են նաև անակնկալներ:

Համերգը կազմակերպել է Yeghoyan Production-ը:

Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 1-ին, Երևանում: Հայտնի է նաև Ձախ Հարութ անունով՝ ձախլիկ լինելու պատճառով: Վաղ տարիքից սովորել է կիթառ, սազ, բուզուկի, դհոլ ու դաշնամուր: Ավարտել է Երևանի թիվ 43 միջնակարգ դպրոցը, Փ. Թերլեմեզյանիանվան գեղարվեստի ուսումնարանը: Իր ստեղծած «Էրեբունի» խմբով ելույթներ է ունեցել տարբեր միջոցառումների շրջանակում և հանդես եկել բազմազան երգացանկով: 1975-ին կարճ ժամանակովմեկնել է Լիբանան, այնուհետև` ԱՄՆ, որտեղ թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Ուր էիր, Աստված» խորագրով: Երգացանկում ներառված են ազգագրական, ժողովրդական, պարային և այլ ստեղծագործություններ: Երկար տարիներ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում:

Հայերեն English Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել