Գյումրիում հայ և թուրք երաժիշտներն ելույթ ունեցան համատեղ ծրագրով

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ազգային գեղագիտական կենտրոնում մայիսի 10-ին համատեղ համերգային ծրագրով ելույթ ունեցան հայ և թուրք երաժիշտները: Նիդա Աթեշը և Սուրեն Ասատրյանը միասին նախ հնչեցրին «Դլե յամանը» , ապա նաև անատոլիական, Էրզրումի թուրքական և հայկական մեղեդիներ: Համերգին նրանց միացել էին Էմրե Այը (Թուրքիա) և Գևորգ Խաչատրյանը (Հայաստան):

Ստամբուլում ծնված և մեծացած Նիդա Աթեշը սովորել է Իզմիրում: Այժմ բնակվում է Բուրսայում: «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ թուրք երաժիշտն անկեղծանում է՝ հոր շնորհիվ մանկուց երաժշտության մեջ է եղել ու արդեն 25 տարի է պրոֆեսիոնալ երաժշտությամբ է զբաղվում: Երաժշտության հիմնական ուղղությունը Անատոլիայի ազգային մեղեդիներն են, երաժշտական հիմնական գործիքը Թուրքիայում հայտնի բաղլաման է՝ հայկական սազը, որն իր ակորդային համակարգով անատոլիական երաժշտության հիմնական գործիքն է: «Լեզվական դժվարություն չունենք: Նախ՝ Սուրեն Ասատրյանը ավելի քան 20 տարի պարբերաբար Թուրքիա գալիս է և լավ տիրապետում է թուրքերենին, բայց, նույնիսկ եթե չտիրապետեր, մենք միմյանց շատ լավ կհասկանայինք՝ երաժշտության լեզվով ենք խոսում: Երբ նստում ենք միմյանց հետ, առանց մի բառ իսկ ասելու մենք նվագում ենք միասին, քանի որ երաժշտության նույն աղբյուրից ենք սնվում, և սա լավ շփման լեզու է մեզ համար: Երաժշտությունը ազատություն է, որը բոլորը հասկանում են»,-նշեց Նիդա Աթեշը: Նիդա Աթեշի և Սուրեն Ասատրյանի համագործակցությունը նոր չէ, նրանք արդեն 5 համատեղ համերգ են մի ունեցել Ստամբուլում: «Դուդուկի և սազի համանվագով շատ գեղեցիկ ժողովրդական մեղեդիներ են ստացվում, որոնք ժողովուրդը սիրում է: Երաժշտությանը լեզուն հասկանալի է բոլորին»,- «Արմենպրես»-ին ասաց Սուրեն Ասատրյանը :

Համերգը Եվրամիության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակում կազմակերպել էին Անադոլու Քյուլթուրը /Anadolu Kultur/ և Նիլուֆերի քաղաքապետարանը: Մայիսի 11-ին երաժիշտները ելույթ կունենան նաև Երևանի «Նորարար փորձառական արվեստի կենտրոն»-ում (ՆՓԱԿ):

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել