Սպորտ

Հրայր Մկոյանը «Էստեղլալ»-ի կազմում դուրս է եկել ասիական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ

1 րոպեի ընթերցում

Հրայր Մկոյանը «Էստեղլալ»-ի կազմում դուրս է եկել ասիական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հրայր Մկոյանը իրանական «Էսթեղլալ»-ի հետ դուրս է եկել ասիական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում իրանական «Էսթեղլալ»-ը գերազանցել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Տավոն»-ին 2:1 հաշվով և պայքարը կշարունակի փլեյ-օֆֆ փուլում:

Հայաստանի ազգային թիմի անդամ Հրայր Մկոյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում