Կիևում մեկնարկում է «Եվրատեսիլ 2017»-ի առաջին կիսաեզրափակիչը. Արծվիկը ելույթ է ունենալու 16 համարի ներքո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր` մայիսի 9-ին, կանցկացվի «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ է ունենալու այսօր` 16 համարի ներքո:

«Ընդհանուր առմամբ այստեղ հիանալի մթնոլորտ է: Մեր ներկայացուցչի` Արծվիկի, տրամադրությունը շատ բարձր է, նա մարտական է տրամադրված և անհամբերությամբ սպասում է իր ելույթին: Արծվիկն ամեն ինչ անելու է լավ ներկայանալու համար»,- Կիևից «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հանրային Հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանը: Նա փոխանցեց, որ արդեն տեղի է ունեցել գլխավոր փորձը, որի ընթացքում ժյուրին տվել է իր գնահատականները: Այսօր` մինչ հիմնական ելույթը, նախատեսված է ևս մեկ փորձ: Հիմնական ելույթին արդեն հեռուստադիտողները կկարողանան sms հաղորդագրություններ ուղարկել` քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

Մրցույթը հեռարձակվելու է Հանրային Հեռուստաընկերության և Հնարային ռադիոյի ուղիղ եթերով ժամը 23:00-ին: Այն մեկնաբանելու են Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:

«Այս տարի մեր ներկայացուցչի ելույթի ժամանակ էկրանին երգի ընթացքում ցուցադրվելու են հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները` հետաքրքիր գունային մոտեցմամբ: Արծվիկի հետ բեմում կլինեն երկու շվեդ պարուհիներ, ովքեր կրելու են հայկական արծաթյա զարդեր, բեմում նաև կլինեն երեք բեք վոկալիստներ»,-ասաց Արուսյակ Զախարյանը:

Մրցույթի հաջորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին:

Հայերեն English

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել