Կիեւում չորս հազար ոստիկաններ կհսկեն «Եվրատեսիլի» փորձը
1 րոպեի ընթերցում
![Կիեւում չորս հազար ոստիկաններ կհսկեն «Եվրատեսիլի» փորձը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/05/889846.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 8-ին Կիեւում շուրջ 4 հազար իրավապահներ կապահովեն անվտանգությունը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի փորձի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Ուկրաինայի Ազգային ոստիկանության կայքում:
«Այսօր՝ մայիսի 8-ին, կկայանան «Եվրատեսիլի» արտիստների դռնբաց փորձերը: Այժմ Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի («Եվրատեսիլի» անցկացման վայրի) մերձակայքում հասարակական անվտանգությունն ու կարգն ապահովում են 3,7 հազար իրավապահներ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Մայիսի 7-ին Կիեւում կայացել Է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի պաշտոնական բացումը: Եզրափակիչը պլանավորված Է մայիսի 13-ին, կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին եւ 11-ին: Մրցույթին կմասնակցեն 42 երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: