Մշակույթ

Թանգարանների գիշերը մշակույթի ենթակայության տակ գտնվող թանգարանները կաշխատեն մինչև կեսգիշեր

1 րոպեի ընթերցում

Թանգարանների գիշերը մշակույթի ենթակայության տակ գտնվող թանգարանները կաշխատեն մինչև կեսգիշեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մայիսի 6-ին հրաման է ստորագրել, որով 2017թ. մայիսի 9-ին և մայիսի 28-ին նախարարության ենթակայության թանգարանները կաշխատեն ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, իսկ Թանգարանների գիշեր միջոցառմանը՝ մայիսի 20-ին, կաշխատեն ժամը 18։00-ից մինչև 24։00-ն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նույն հրամանով նախարարը թանգարանների տնօրեններին հանձնարարել է նշված ժամանակում ապահովել այցելուների սպասարկման համար անհրաժեշտ անձնակազմ և թանգարանի ցուցանմուշների անվտանգությունը, իսկ անձնակազմի համար՝ աշխատանքային ներգրավվածություն օրենքով սահմանված կարգով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում