1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտարարել է, որ աշնանը կնկարահանվի իր կարիերայի վերջին ֆիլմում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը: «Սա կլինի իմ վերջին ֆիլմը, որտեղ ես մարմնավորելու եմ բռնցքամարտիկի, ով չի ցանկանում մասնակցել հերթական մենամարտին»,-հայտարարել է 81-ամյա դերասանը:
Դելոնը հեռուստաէկրաններին չէր հայտնվել 2008 թվականից: Կինոյում նկարահանվելուց զատ դերասանն աշխատել է նաեւ թատրոնում եւ սերիալներում: