Սպորտ

Ձյուդոյի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը

1 րոպեի ընթերցում

Ձյուդոյի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի երիտասարդական և մեծահասակների հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը: Երիտասարդական հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում Գյումրի քաղաքում: Հավաքին մասնակցում են 12 մարզիկ: Թիմը նախապատրաստվում է Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Մեծահասակները ևս նախապատրաստվում են այս մրցումներին:

Այս անգամ Եվրոպայի գավաթի խաղարկությունը կանցկացվի մայիսի 12-14-ը լիտվական Կաունաս քաղաքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում