Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը կհոգա Երևանում ծնված հնգյակի սննդի ապահովման հարցերը մինչև 1 տարեկանը լրանալը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հինգ երեխա ունեցած մեծամորցի Կարապետյան ընտանիքի երեխաների մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին տիկնոջ գրասենյակից:

Մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00-ին ծնվել է հնգյակ` 4 աղջիկ, 1 տղա։ Երեխաների ընտանիքը բնակվում է վարձակալված բնակարանում: Մայր Աթոռ Սբ Էջմիածինը մայիսի 5-ին հայտարարեց, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4-սենյականոց բնակարան:

Հինգ նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ` Առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։ Ծնվելուց անմիջապես հետո փոքրիկներն ստացել են կենսական անհրաժեշտության սուրվանտա դեղը, որը ձեռք է բերվում կենտրոնացված գնումներով։

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան