Սպորտ

«Այաքս»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում խոշոր հաշվով հաղթեց «Լիոն»-ին

1 րոպեի ընթերցում

«Այաքս»-ը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում խոշոր հաշվով հաղթեց «Լիոն»-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում հոլանդական «Այաքս»-ը 4:1 հաշվով գերազանցեց ֆրանսիական «Լիոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ամստերդամի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Այաքս»-ի կազմում աչքի ընկան Դոլբերգը, Յունեսը և դուբլի հեղինակ դարձավ Տրաորեն: «Լիոն»-ի կազմում միակ գնդակը հեղինակեց Վալբուենան:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 11-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում