Տոտին կզբաղեցնի «Ռոմա»-ի տնօրենի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի «Ռոմա»-ի նոր սպորտային տնօրեն Ռամոն Մոնչին հայտարարել է, որ թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտին կավարտի կարիերան այս ամռանը: 40-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի ավարտվող պայմանագիրը և ակումբում կզբաղեցնի ղեկավար կազմի պաշտոններից մեկը:

«Որքանով ես գիտեմ, Տոտին ղեկավարության հետ ունի պայմանավորվածություն, որ սա նրա վերջին մրցաշրջանն է, այնուհետև նա կզբաղեցնի տնօրենի պաշտոնը: Ֆրանչեսկոն դա «Ռոմա»-ն է, ես ցանկանում եմ որքան հնարավոր է մոտ լինել նրան: Ուրախ կլինեի իմանալ ակումբի մասին նրա իմացածի գոնե մեկ տոկոսը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Սպորտ Էքսպրես»-ը, ասել է Մոնչին:

Տոտին «Ռոմա»-ում անցկացրել է պրոֆեսիոնալ ողջ կարիերան, որը սկսվել է 1992-93 թվականներից:

Նա հաղթել է Իտալիայի առաջնությունը, տիրել երկրի երկու գավաթի ու մեկ սուպերգավաթի: Սերիա-Ա-ի ռմբարկուների ցանկում նա զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով Սիլվիո Պիոլիին. Տոտին խփել է 250, իսկ Պիոլին՝ 274 գոլ:

Ընթացիկ Մրցաշրջանում նա անցկացրել է 25 խաղ, դարձել երեք գոլի հեղինակ ու կատարել 7 գոլային փոխանցում: Մեկնարկային կազմում հայտնվել է ընդամենը վեց խաղում, իսկ վերջին 7 հանդիպումներում դուրս է եկել փոխարինման մի քանի րոպեով:

Հայերեն Русский

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը