ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն թեկնածուների անունները, ովքեր ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավորական մանդատներ կստանան: Նորընտիր Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր: 58 մանդատ կստանա ՀՀԿ-ն, 31` «Ծառուկյան» դաշինքը, 9` «Ելք» դաշինքը, իսկ ՀՅԴ-ն կունենա 7 պատգամավոր:
Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակներով պատգամավորի մանդատ կստանան հետևյալ անձինք.
Թիվ 1 ընտրական տարածք` Սարգսյան Ռոբերտ Գուրգենի, Պողոսյան Միհրան Սուրենի
Թիվ 2 ընտրական տարածք` Սարգսյան Արտակ Սամվելի, Գևորգյան Արթուր Սամվելի
Թիվ 3 ընտրական տարածք` Ալեքսանյան Սամվել Լիմինդրի, Հովհաննիսյան Արայիկ Ռաֆայելի, Նահապետյան Կորյուն Գառնիկի
Թիվ 4 ընտրական տարածք` Բեգլարյան Հակոբ Բեգլարի, Կարապողոսյան Հարություն Կարապետի
Թիվ 5 ընտրական տարածք` Գրիգորյան Արայիկ Թեմուրի, Մուրադյան Մուրադ Սահակի, Սարգսյան Ալիկ Սարգսի
Թիվ 6 ընտրական տարածք` Գևորգյան Նահապետ Բագրատի, Սարոյան Սեդրակ Ֆիրդուսի
Թիվ 7 ընտրական տարածք` Սահակյան Նաիրի Արտաշեսի
Թիվ 8 ընտրական տարածք` Գրիգորյան Ռաֆիկ Խորենի, Հակոբյան Հակոբ Ռաֆիկի
Թիվ 9 ընտրական տարածք` Կարապետյան Կարեն Սարգսի, Բաղդասարյան Վահրամ Վաղինակի, Համբարձումյան Արկադի Ստանիսլավի
Թիվ 10 ընտրական տարածք` Հարությունյան Անդրանիկ Ալբերտի, Հարությունյան Արամ Խաչիկի
Թիվ 11 ընտրական տարածք` Սահակյան Արման Սոսի, Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի
Թիվ 12 ընտրական տարածք` Արսենյան Աշոտ Եղիշի, Սարգսյան Ավետ Լավրենտի
Թիվ 13 ընտրական տարածք` Ավալյան Գրիգոր Սերոժի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ ցուցակով պատգամավորական մանդատներ են ստացել նաև ազգային փոքրամասնությունների հետևյալ ներկայացուցիչները` Մահմուդյան Ռուստամ, Միխայլով Արսեն, Հասանով Կնյազ:
ՀՀԿ համամասնական ցուցակից պատգամավորի մանդատներ են ստացել հետևյալ անձինք
- Հովհաննիսյան Արփինե Աշոտի
- Բաբլոյան Արա Սաենի
- Աշոտյան Արմեն Գևորգի
- Շարմազանով էդուարդ Հովսեփի
- Եսայան Մարգարիտ Հենրիկի
- Ֆարմանյան Սամվել Ժորայի
- Ավագյան Կարեն Կառլենի
- Սահակյան Գալուստ Գրիգորի
- Նաղդալյան Հերմինե Միքայելի
- Մինասյան Գագիկ Ենգիբարի
- Նիկոյան Սամվել Պարգևի
- Թովմասյան Հրայր Վարդանի
- Պետրոսյան Շուշան Սամվելի
- Գրիգորյան Մանվել Սեկտորի
- Գեղամյան Արտաշես Մամիկոնի
- Հարությունյան Խոսրով Մելիքի
- Սարդարյան Շուշան Ալբերտի
- Բաբուխանյան Հայկ Բորիսի
- Հարությունյան Վահան Միխաիլի
- Բաղդասարյան Ջեմմա Սամվելի
- Կոստանյան Գևորգ Սուրիկի
- Հակոբյան Միհրան Տարոնի
- Սաղաթելյան Արման Արմենի
- Մուրադյան Ռուզաննա Կարապետի
- Մելիքյան Գագիկ Վաղինակի
- Բեքարյան Կարեն Մանուկի
- Թորոսյան Շիրակ Արտեմի
- Աճեմյան Կարինե Խաչիկի :
«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավորական մանդատներ ստացան հետևյալ անձինք.
Թիվ 1 ընտրական տարածք` Ծառուկյան Արտյոմ Ռաֆայելի
Թիվ 2 ընտրական տարածք` Կարապետյան Վահան Գուրգենի
Թիվ 3 ընտրական տարածք` Ղարագյոզյան Հարություն արփիարի
Թիվ 4 ընտրական տարածք` Ազիզյան Նապոլեոն Սուրենի
Թիվ 5 ընտրական տարածք` Աբրահամյան Արգամ Հովիկի, Ստեփանյան Տիգրան Վաչիկի
Թիվ 6 ընտրական տարածք` Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի
Թիվ 7 ընտրական տարածք` Մանուկյան Խաչիկ Վաղինակի
Թիվ 8 ընտրական տարածք` Մադաթյան Հրանտ Ռոբերտի
Թիվ 9 ընտրական տարածք` Ասատրյան Վանիկ Խաչիկի
Թիվ 10 ընտրական տարածք` Մանուկյան Դավիթ Անդրանիկի, Մանուկյան Մելիք Սարիբեկի
Թիվ 11 ընտրական տարածք` Գրիգորյան Վարդևան Ֆաբրիցուսկի, Ղուկասյան Վարդան Կոլյայի
Թիվ 12 ընտրական տարածք` Սիմոնյան Մերուժան Համլետի
Համապետական ցուցակի երկրորդ մասից (ազգային փոքրամասնություններ) պատգամավորի մանդատ է ստանում Տատյանա Միքայելյանը:
«Ծառուկյան» դաշինքի համապետական ցուցակի առաջին մասից պատգամավորի մանդատներ են ստանում հետևյալ անձինք
- Ծառուկյան Գագիկ Կոլյայի
- Զաքարյան Իշխան Սերժիկի
- Զոհրաբյան Նաիրա Վահանի
- Բոստանջյան Վարդան Բաբկենի,
- Մելքումյան Միքայել Սերգեյի
- Զուրաբյան Արարատ Անուշավանի
- Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի
- Տոնոյան Իվետա Սասունի
- Մանուկյան Արթուր Աբարահամի
- Սարգսյան Լուիզա Աշոտի
- Էնֆիաջյան Վահե Սարգսի
- Պողոսյան Կարինե Համլետի
- Բագրատյան Սերգեյ Պապաշի
- Մարգարյան Մարինա Միտուշի
- Իսայան Շաքե Ռոբերտի:
«Ելք» դաշինքի տարածքային ցուցակներով պատգամավորական մանդատ են ստացել հետևյալ անձինք.
թիվ 1 ընտրատարածք` Մանե Վանյայի Թանդիլյանը,
թիվ 2 ընտրական տարածքից` Գևորգ Սամվելի Գորգիսյանը,
թիվ 3 ընտրական տարածքից` Արարատ Սամվելի Միրզոյանը,
թիվ 4 ընտրական տարածքից` Նիկոլ Վովայի Փաշինյանը,
Դաշինքի համապետական ցուցակից պատգամավորի մանդատներ են ստանում
- Էդմոն Հրաչիկի Մարուքյանը,
- Արամ Զավենի Սարգսյանը,
- Սասուն Մեխակի Միքայելյանը,
- Արտակ Հայկազի Զեյնալյանը,
- Լենա Ռաֆայելի Նազարյանը:
ՀՅԴ-ի տարածքային ցուցակներից պատգամավորի մանդատներ են ստացել հետևյալ անձինք.
Թիվ 6 ընտրական տարածք` Կարապետյան Անդրանիկ Կարապետի
Թիվ 11 ընտրական տարածք`Մանուկյան Ռոմիկ Շավարշի
Թիվ 13 ընտրական տարածք` Մանուկյան Սուրեն Սերժիկի
Կուսակցության համապետական ցուցակի առաջին մասից պատգամավորի մանդատ են ստացել
- Արմեն Եզնակի Ռուստամյանը,
- Աղվան Արշավիրի Վարդանյանը,
- Արմենուհի Ստեփանի Կյուրեղյանը,
- Արմեն Կառլոսի Բաբայանը:
Տիգրան Մուկուչյանը նիստի վերջում հրապարակեց նաև նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով ԱԺ կանոնակարգ օրենքով, որոշում է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություների արդյունքներով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օր հայտարարել մայիսի 18-ը: Նիստը կկայանա ժամը 10:00-ին: