Life

Ամստերդամում սրճարան Է բացվել միայնակ այցելուների համար

1 րոպեի ընթերցում

Ամստերդամում սրճարան Է բացվել միայնակ այցելուների համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամում միայնակ այցելուների համար բացվել Է Eenmaal («Մի անգամ») սրճարանը: Հաստատությունում բոլոր սեղանիկները հաշվարկված են միայն մեկ մարդու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է 34travel-ը:

Գաղափարի հեղինակը եւ հաստատության սեփականատերը նիդեռլանդացի ռեժիսոր եւ դիզայներ Մարինա վան Գոռն Է: Նշվում Է, որ սրճարանն ստեղծվել Է, որպեսզի անսովոր փորձ առաջարկի միշտ ընկերակցությամբ ճաշող մարդկանց: Բացի այդ, այն կօգնի անհարմարավետությունից ձերբազատվել նրանց, ովքեր նեղվում են միայնակ ճաշելուց կամ ընթրելուց:

Հաստատության կայքում նշված Է, որ Eenmaal-ում պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ վարպետության դասեր, դասախոսություններ, լուսանկարների ցուցահանդեսներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում