Սպորտ

Հրաձիգներ Լիլիթ Մկրտչյանը և Հրաչիկ Բաբայանը կմասնակցեն Պլզենի մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Հրաձիգներ Լիլիթ Մկրտչյանը և Հրաչիկ Բաբայանը կմասնակցեն Պլզենի մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգության Հայաստանի հավաքականի երկու անդամներ` Լիլիթ Մկրտչյանը և Հրաչիկ Բաբայանը, կմասնակցեն Պլզենի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող 48th Grand Prix of Liberation-ին այս տարի մասնակցում են նաև Լիլիթ Մկրտչյանը և Հրաչիկ Բաբայանը: Մկրտչյանը կմասնակցի վազող թիրախ և վազող թիրախ խառը վազք ձևերում, իսկ Բաբայանը 10 մետր օդամղիչ հրացան ձևում:

Հայ հրաձիգների համար պայքարը կսկսվի մայիսի 4-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում