Life

Ջամալան «Եվրատեսիլ»-ում ելույթ ունենալու համար կստանա 37 հազար դոլար

1 րոպեի ընթերցում

Ջամալան «Եվրատեսիլ»-ում ելույթ ունենալու համար կստանա 37 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի երգչուհի Ջամալան, որը հաղթել Է 2016 թվականի «Եվրատեսիլ»-ի երգի միջազգային մրցույթում, 985,5 հազար գրիվնա (շուրջ 37 հազար դոլար) կվաստակի այս տարի Կիեւում մրցույթի մասնակիցների համարների միջեւ ընկած ընդմիջումներում ելույթների համար: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է պետական գնումների Prozorro համակարգի տվյալների Էլեկտրոնային բազայից:

«Երգչուհի Ջամալայի ելույթը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի ինտերվալային ակտերի ժամանակ 985,5 հազար գրիվնա Է»,-հաղորդվում Է Էլեկտրոնային գնումների համակարգի կայքում:

Դրա հետ մեկտեղ մյուս ուկրաինացի երգչուհու՝ Ռուսլանայի ելույթը, որը նույնպես «Եվրատեսիլ»-ի հաղթող Է դարձել 2004 թվականին, ավելի քան կրկնակի Էժան Է գնահատված՝ 393,652 հազար գրիվնա (14,8 հազար դոլար):

Բացի այդ, «Եվրատեսիլ»-ում ուկրաինական Onuka խմբի ելույթը կազմակերպիչների վրա կնստի 45 հազար գրիվնա (1,7 հազար դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում