Life

Ռոզմարինի բույրը կարող Է լավացնել մարդու հիշողությունը. բրիտանացի գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Ռոզմարինի բույրը կարող Է լավացնել մարդու հիշողությունը. բրիտանացի գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոզմարինի բույրը կարող Է լավացնել մարդու հիշողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին հայտնել Է BBC հեռուստառադիոկորպորացիան՝ վկայակոչելով Նորթումբրիական համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը:

Հետազոտողները հիշողության մի շարք թեստեր են անցկացրել այն հաստատություններում, որոնք լցված են ռոզմարինի բույրով, եւ առանց դրա: Արդյունքում նրանք պարզել են, որ այն մարդիկ, որոնք դասեր են անցկացնում այս բույրով հագեցած սենյակում, բարելավել են հիշողության թեստավորման արդյունքների ցուցանիշները՝ 5 տոկոսից հասցնելով մինչեւ 7 տոկոս:

Նաեւ նրանք եկել են այն եզրակացության, որ ռոզմարինի հոտը լավացնում Է ինչպես մեծերի, այնպես Էլ երեխաների հիշողությունը: Բրիտանացի գիտնականները նշել են, որ յուրաքանչյուր մարդու վրա ռոզմարինի բույրի ազդեցության մակարդակը տարբեր Է, իսկ մի քանի մարդկանց վրա հոտն ընդհանրապես չի ազդում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում