Life

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ծխելը մեծացնում Է թրոմբոզի վտանգը

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ծխելը մեծացնում Է թրոմբոզի վտանգը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում գիտնականները պարզել են, որ ծխելը թուլացնում Է այն գենը, որը պատասխանատու Է անոթների պաշտպանության համար, ինչն իր հերթին մեծացնում Է թրոմբոզների առաջացման վտանգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները Circulation հանդեսում հրապարակված հոդվածում, թրոմբներն անոթները դարձնում են նվազ առաձգական, եւ դա կարող Է հանգեցնել սրտի հիվանդությունների:

Այս եզրակացությունները հիմնված են 140 հազար մարդու ծագումնաբանական նյութի ուսումնասիրման վրա: Զեկույցի հեղինակներից մեկը՝ դոցենտ Դանիշ Սալեհինը Փենսիլվանիայի համալսարանից, սույն հետազոտությունը համարել Է այն բանի բացահայտման առաջին քայլերից մեկը, թե ինչպես կարող Է գենի վրա ներգործությունը հանգեցնել սրտի իշեմիկ հիվանդության:

Ինչպես հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ծխախոտի գործածումը մի ամբողջ շարք խրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկի հիմնական գործոններից մեկն Է, ներառյալ քաղցկեղը, թոքերի եւ սիրտ- անոթային հիվանդությունները:

ԱՀԿ-ի տվյալներով՝ ծխելը տարեկան 1,6 միլիոն մահվան պատճառ Է ամբողջ աշխարհում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում