Գիտնականներն ստեղծել են աշխարհում ամենից արագ գործող լուսանկարչական խցիկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Լունդի համալսարանի մասնագետներն ստեղծել են լուսանկարչական ապարատ, որը կարող Է նկարել վայրկյանում հինգ տրիլիոն կադր արագությամբ: Light: Science and Applications հանդեսում հրապարակված՝ իրենց հոդվածում հետազոտողները պնդում են, որ դա ամենաարագ ցուցանիշն Է աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները նկարահանել են իրենց խցիկը պատկերող տեսահոլովակ, որտեղ ցույց Է տրված, թե ինչպես Է լույսն անցնում թղթի թերթի հաստություն ունեցող տարածությունը: Գործընթացը դանդաղեցված Է մեկ տրիլիոն անգամ, քանի որ իրականում դա տեղի Է ունենում մեկ պիկովայրկյանում (վայրկյանի մեկ տրիլիոներորդ մասը): Տեսագրությունը հրապարակված Է համալսարանի YouTube-ալիքում:

Տեխնոլոգան հիմնված Է միանգամայն նոր ալգորիթմի վրա. մեկ կադրում կոդավորված են չորս պատկերներ, որոնք հաջորդաբար նկարվել են լազերի միջոցով: Այդ հաջորդականությունն ապակոդացվում Է, եւ ձեւավորվում Է տեսաշար: Խցիկը պլանավորվում Է կիրառել ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության եւ կենսաբժշկության բնագավառում այն ռեակցիաների նկարահանման համար, որոնց տեւողությունը կազմում Է վայրկյանի 0,2 տրիլիոներորդ մասը:

Հայերեն Русский

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters